ԵՄ-ն նախատեսում է SWIFT-ից անջատել ևս 15 ռուսական բանկ. Bloomberg

1602329569-0-63-1200-738-1920x1080-80-0-0-7fd1b2f303a53bcf3550b9158c574213-770x_

Եվրամիությունը, որպես հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթի մաս, կարող է SWIFT միջազգային վճարային համակարգից անջատել ևս 15 բանկ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

2024 թվականի սեպտեմբերի դրությամբ ավելի քան 200 ռուսական բանկ մնում է միացված SWIFT-ին։ 2014 թվականին ՌԴ Կենտրոնական բանկը ստեղծել է SWIFT-ի ռուսական համարժեքը՝ պատժամիջոցների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։