ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը. Կալլաս

armenia-azerbaijan-flags-822x463-770x_

ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։

«Մենք կշարունակենք մեր ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար», – Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քաջա Կալլասը։

Կալլասը հայտարարել է նաև ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նոր գործընկերության և համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման մասին։