ԵՄ դիվանագիտության ղեկավարը կոչ է արել Ուկրաինայում հրադադարի ժամկետ սահմանել

20241112pht25360-original-770x_

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կոչ է արել հստակ ժամկետ սահմանել Ուկրաինայում հրադադարի համար՝ մեղադրելով Ռուսաստանին գործընթացը ձգձգելու մեջ:

«Ռուսաստանը պետք է դադարեցնի իր հետաձգման մարտավարությունը, պետք է ընդառաջ գնա և, ինչպես Ուկրաինան, համաձայնի կրակի անհապաղ դադարեցմանը, առանց նախապայմանների: Մեզ անհրաժեշտ է առաջընթաց որոշակի ժամկետում», – գրել է Կալլասը X-ում G5-ի (Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա և Լեհաստան) արտգործնախարարների Մադրիդում կայացած հանդիպումից հետո, որին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներ: