Եթովպիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

5f587a1e_95ab_31b6_b932_5146e35d77a0_850.thumb

Եթովպիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Էպիկենտրոնը գտնվել է Նազրեթ քաղաքից 125 կմ հարավ-արեւմուտք, որտեղ բնակվում է շուրջ 213 հազար մարդ:

Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան