Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Զելենսկիին անվանել է «Կիևի գող, պաթոլոգիկ ստախոս և մակաբույծ»

66f0d80d617b966f0d80d617ba172705998166f0d80d617b766f0d80d617b8.thumb

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Զելենսկիին անվանել է «Կիևի գող, պաթոլոգիկ ստախոս և մակաբույծ, ով հոգնեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին»։

«Ռազմավարական անորոշությո՞ւն, ես այդպես չեմ կարծում։ Պարզապես կիևյան գողը, պաթոլոգիկ ստախոսը և մակաբույծը հոգնեցրել է Դոնալդ Թրամփին իր մեքենայություններով», – գրել է Մեդվեդևը անգլերենով՝ հրապարակման մեջ նշելով Թրամփի օգտահաշիվը։