Դիվանագիտական ծառայության առաքելությունը ՀՀ շահերի և մեր պետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր ստեղծելն է. Փաշինյան

Ներկա գտնվեցի Դիվանագետի օրվան նվիրված միջոցառմանը: Այս մսին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և մեր պետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր, իրադրություն ստեղծելն է, որպեսզի Հայաստանի ասելիքն առավել հասկանալի և ընդունելի լինի արտաքին աշխարհում:
Բայց պիտի ընդգծեմ, որ սա անելու համար շատ կարևոր է մանրամասնորեն ճանաչել այն արտաքին միջավայրը, որում մենք գործում ենք, որովհետև սրանից է կախված մեր ասելիքի բովանդակությունը և հաջողությունը՛՛,-նշել է նա:
Video Player