Դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռ էր կործանվել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել

image_750x_67b574e4aa2db

Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման հետաքննության վերջնական զեկույցը կներկայացվի մինչև 2025 թվականի վերջ, Աստանայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության տրանսպորտի փոխնախարար Թալգաթ Լաստաեւը։

 

 

Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։

Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։