Դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել. նա ազատազրկվեց 1 տարի 9 ամիս ժամկետով

22013685-0-0-1601-901-1920x0-80-0-0-e6082d06e0ecfe5505a49fdcae68d4c7-770x_

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեղավոր ճանաչվեց և ազատազրկվեց 4 տարի 4 ամիս ժամկետով։

Հաշվակցելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։ Նաև նշանակվեց 500 հազար դրամի տուգանք։ Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվեց պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։

Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։