Գուրգեն Արսենյանը չի մասնակցել ՌԴ փոխարտգործնախարարի և ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հանդիպմանը

465138054-937339935107320-4064136676932462745-n-770x_

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը չի մասնակցել Սերգեյ Ռյաբկովի և ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հանդիպմանը։ Այս մասին Սպուտնիկ Արմենիային ասացին ՀՀ ԱԳՆ-ից:

«ՀՀ ԱԳՆ-ից ասացին, որ կոնկրետ ՀԱՊԿ ձևաչափում մասնակցության հարցում փոփոխություն չկա, մասնակցություն չի եղել»։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների դեսպանների հետ քննարկել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի վերջին շփումները: