Գործարկվել է 6 լեզվով միջազգային հարթակ՝ հայ պատանդների ազատ արձակման համար

w39FSLOzNgfCuIVmytschQdJNR029mBYEMtVYRLQ

ՀՅԴ Հայ դատը գործարկել է միջազգային հարթակ (https://armeniancause.net/) հայ պատանդների ազատ արձակման համար:

Վեց լեզվով պատրաստված հարթակով հնարավոր է նամակով դիմել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին
Ադրբեջանում պահվող հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելու համար։

«Պահանջեք միջազգային արձագանք շինծու դատավարություններին։

Ադրբեջանական բռնապետությունը շարունակում է շինծու դատավարությունները՝ Բաքվում պահելով 23 հայ պատանդների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին։

Պահանջեք ԵԱՀԿ-ի արձագանքն ու գործուն քայլերը։

Ստորագրե՛ք ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին հասցեագրված խնդրագիրը»,- նշված է հարթակում։