Գյումրիում կաթնամթերքի արտադրամասում կարագ արտադրատեսակը համարվել է վտանգավոր. արտադրությունը կասեցվել է

4dd16879986e3424-1024x681-770x_

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ԱԱ Տրանզիտ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)՝ առկա արտադրատեսակներից կատարելով նմուշառումներ: Հայտնում են ՍԱՏՄ-ից:

Լաբորատոր փորձաքննության ներկայացված նմուշներից կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրատեսակը համարվում է վտանգավոր:

Կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը՝ կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: