Գյումրին թալանողներն այսօր գառան դիմակ հագած իշխող ուժի կուսակցությունում մյուսներին են մեղադրում թալանի մեջ․ Ռուբեն Մխիթարյան

screenshot-4_9-770x_

Գյումրին թալանողներն այսօր գառան դիմակ հագած իշխող ուժի կուսակցությունում մյուսներին են մեղադրում թալանի մեջ: Այս մասին Գյումրու Մարզամշակութային կենտրոնում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքի ընտրություններում «Իմ հզոր համայնք» կուսակցության  կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը:

Մխիթարյանը պատմեց, որ դահլիճի ընտրությունը պատահական չէ։

«Այս դահլիճն ինձ համար սինվոլիկ է։ 30 տարի առաջ, որպես ուսանողական KBН-ի թիմի ավագ, սկսել եմ իմ ճանապարհն այն ոլորտում, որտեղ 25 տարի աշխատելով կարողացել եմ գետնով չտալ իմ քաղաքի պատիվը և գրանցել եմ բարձր արդյունքներ։ Աշխատելով հեռուստատեսային աշխարհում, իմ աչքի առաջ միշտ եղել են այն արխիվային կադրերը, որտեղ պատկերված է եղել նախաերկրաշարժյան Լենինականը, քաղաք՝ իր ավեստով, սպորտով, մշակույթով, արժեքներով ու ավանդույթով, հզոր արդյունաբերական ներուժով։ Լենինականը շատ մեծ արդյունաբերական պոտենցիալ է ունեցել, որը, ցավոք,  փոշիացրել է երկու աղետ՝ երկրաշարժի ցնցումներն ու Գյումրին թալանած «հրեշ Անդոները», որոնք էսօր գառան դիմակ հագած իշխող ուժի կուսակցությունում մյուսներին են մեղադրում թալանի մեջ։ Մենք հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել 88թ․-ի երկրաշարժից հետո՝ ովքեր են էս քաղաքի հումանիտար օգնությունները թալանել, ովքեր են հաստոցները թալանել, շատ լավ հիշում ենք»,-ասաց Մխիթարյանը: