Գիտակցում ենք հայ-ռուսական բաց և անկեղծ երկխոսության անհրաժեշտությունը, և այստեղ մեզ օրինակ են ծառայում մեր ղեկավարները. Լավրով

60159299_0_0_1601_901_1920x0_80_0_0_be19cd967988b40794e3a2b500f4e8b7.thumb

Որոշ շրջանակներ գիտակցաբար սրել են հայ-ռուսական հարաբերություններում քաղաքական բնույթի հարցերը, և այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել են վերջին երկու ամսում շփումների ժամանակ. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում:

«Այսօր մենք Միրզոյանի հետ պայմանավորվել ենք առաջվա պես շարունակել բաց և անկեղծ խոսել այն մասին, թե ինչ մտահոգություններ են առաջանում Հայաստանում ՌԴ-ի, ՌԴ-ում՝ Հայաստանի նկատմամբ: Նաև փորձելու ենք քայլեր ձեռնարկել, որ մեդիադաշտը չօգտագործվի մեր երկրների չարակամների կողմից՝ հայ-ռուսական նորմալ, աշխատանքային հարաբերությունները բարդացնելու նպատակով: Մենք միանգամայն գիտակցում ենք բաց և անկեղծ երկխոսության անհրաժեշտությունը և այստեղ մեզ օրինակ են ծառայում մեր ղեկավարները»,- նշել է նա։

Լավրովը վստահություն է հայտնել, որ սա է ճիշտ ճանապարհը: