Գեղարքունիքում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

screenshot-15_25-770x_

Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Բախման հետանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, իսկ վիրավորներից մեկն անցորդ է: