Բոլոր մեր տարածքները սահմանագծման արդյունքում հետ են գալու. Արարատի նախկին մարզպետ

razmik-thevvonyan-770x_

Մենք գնում ենք դեպի իմ երազած Հայաստանը: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի նախկին մարզպետ, ԵԿՄ անդամ Ռազմիկ Թևոնյանը՝ անդրադառնալով  այն հարցին, թե արդյոք այսօրվա Հայաստանը Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանն է:

Խոսելով սահմանազատման մասին, Թևոնյանը նշեց, որ հասկանալի է այդ գործընթացը. «Բոլոր մեր տարածքները սահմանագծման արդյունքում հետ են գալու»,-նշեց նա: