Բժիշկ Մյասնիկովը շաքարախտից պաշտպանող մթերքներ է անվանել

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ռուսական «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում նշել է ապրանքներ, որոնց օգտագործումը կպաշտպանի շաքարախտի զարգացումից:
Մյասնիկովն ասել է, որ, ըստ հետազոտությունների, որոշ մրգեր նվազեցնում են նախադիաբետի՝ դիաբետի վերածվելու հավանականությունը։ Բժիշկը դրանց մեջ ներառել է խաղող, բանան, տանձ։
Մասնագետը հավելել է, որ սուրճը կանխում է այս հիվանդության զարգացումը։
Նրանց, ովքեր ցանկանում են պաշտպանվել շաքարախտից, մասնագետը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել նաև կաթնամթերք և ընկույզ։