Բժիշկն ասել է, որ որոշ վիտամինների և հանքանյութերի պակասը հանգեցնում է հաճախակի մրսածության

Թերապևտ Օլգա Սուխարեւան ասել է, որ որոշ վիտամինների և հանքանյութերի պակասը հանգեցնում է հաճախակի մրսածության։ Նրա խոսքերն է մեջբերել «Լենտան»։
Սուխարեւան խորհուրդ է տվել հաճախակի մրսածության դեպքում վերացնել վիտամին D-ի, ցինկի և երկաթի պակասը։
«Մարդկանց մոտ ախտածինների նկատմամբ խոցելիությունն ի հայտ է գալիս նաև անեմիայի տարբեր տեսակների դեպքում»,- պարզաբանել է բժիշկը։
Բացի այդ, վիրուսների նկատմամբ զգայունությունը մեծանում է սթրեսի, անհանգստության, քնի պակասի և դեպրեսիայի հետ:
Սուխարեւան ընդգծել է, որ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը, որն առաջացնում է կոկորդի քրոնիկական բորբոքում, կարող է նվազեցնել տեղական իմունային պաշտպանությունը։
Որպես ռիսկի գործոններ բժիշկը անվանել է ալերգիկ ռինիտը և քթի կառուցվածքի անատոմիական առանձնահատկությունները։ Բացի այդ, հաճախակի մրսածություն է տեղի ունենում ծխողների և ալկոհոլ օգտագործողների մոտ։