Բժիշկը պատմել է կարտոֆիլի անսպասելի օգուտների մասին․ գիտեի՞ք

Կարտոֆիլը սովորաբար համարվում է վնասակար արտադրանք, բայց դա ճիշտ չէ։
Դիետոլոգ Ելենա Սոլոմատինայի խոսքով՝ կարտոֆիլը մեծ քանակությամբ կալիում է պարունակում։ Այս տարրը թեթևացնում է այտուցը, պահպանում է սրտանոթային առողջությունը և վերահսկում արյան ճնշումը:
Բացի այդ, արտադրանքը հարուստ է ֆոլաթթուով, որն ունի բարենպաստ ազդեցություն արյունաստեղծման վրա:
«Կարտոֆիլը նույնպես քվերցետին է պարունակում։ Այն ունի հակաբորբոքային ազդեցություն և ամրացնում է մանր մազանոթներն ու արյունատար անոթները։ Համաճարակի ժամանակ կվերցետինը մեծ տարածում գտավ, քանի որ այն նաև լավացնում է շնչառական համակարգի, նույն բրոնխների, թոքերի աշխատանքը»,- ասել է բժիշկը։
Փորձագետը հավելել է, որ կարտոֆիլը պարունակում է նաև ֆոսֆոր և կալցիում, որոնք անհրաժեշտ են առողջ ոսկորների և ատամների համար, վիտամին C և ֆլավոնոիդներ, գրում է Մոսկվա 24-ը։