Բժիշկը խոսել է քիչ քնելու հետևանքով մաhացու հիվանդությունների զարգացման մասին

image_750x_67ea46ac52adf

Բժիշկ, նյարդաբան Ալեքսանդր Շչելուխինը նշել է այն հետևանքները, որոնց կարող է հանգեցնել քնի պակասը։

Նա «Լենտա»-ի հետ զրույցում խոսել է 6 ժամից պակաս քնելու վտանգների մասին։

Բժիշկը նշել է, որ նույնիսկ երբեմն քնի պակասը կարող է մեծացնել հիվանդությունների առաջացման վտանգը։ Ինչպես ցույց են տալիս մի փորձի արդյունքները, մասնակիցները, ովքեր երկու գիշեր անընդմեջ քնել են չորս ժամից ոչ ավելի, իմունային համակարգի աշխատանքի զգալի վատթարացում են ունեցել: «Քնի էպիզոդիկ անբավարարությունը հուսալիորեն հանգեցնում է մտավոր կատարողականի և կենտրոնացման անկմանը հաջորդ օրվա ընթացքում», – ընդգխել Շչելուխինը:

Բժիշկը զգուշացրել է, որ եթե մարդը կանոնավոր կերպով քնում է 6 ժամից պակաս, նրա մոտ մեծանում է սրտի կաթվածի, ինսուլտի, հիպերտոնիայի, շաքարախտի, գիրության, մետաբոլիկ համախտանիշի ռիսկը, իսկ դեմենցիայի և Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը մի քանի անգամ ավելանում է։

 

 

Շչելուխինը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ քնի պակասը վտանգավոր է ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների համար։ «Երեխաների մոտ քնի պակասը համարվում է ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարման հիմնական պատճառներից մեկը, որը հանգեցնում է մարմնի աճի և զարգացման խանգարման, նվազեցնում է ակադեմիական առաջադիմությունը և դպրոցում սովորելու ունակությունը»,- եզրափակել է բժիշկը։