Բժիշկը զգուշացրել է արագ ուտելու վտանգավոր հետեւանքների մասին

Շատ արագ ուտելու սովորությունը կարող է հանգեցնել առողջության համար վտանգավոր հետեւանքների, զգուշացրել է ինտերնիստ-գաստրոէնտերոլոգ Սերգեյ Լոպատինը։
Նա «Դոկտոր Պիտերի» հետ զրույցում պատմել է սնվելու վտանգների մասին։
Լոպատինն անվանել է ստամոքսի փքվածությունը և ծանրությունը՝ որպես շատ արագ ուտելու սովորության առաջին բացասական հետևանք։
Նրա խոսքով՝ եթե մարդը վատ է ծամում սնունդը և փորձում է հնարավորինս արագ կուլ տալ այն, ապա ստամոքսը պետք է ավելացնի աղաթթվի և ֆերմենտների արտադրությունը, ինչը դանդաղեցնում է մարսողությունը։ Սրա արդյունքում առաջանում է փքվածություն, ծանրություն, տհաճություն։
Բացի այդ, եթե մարդը շատ արագ է ուտում, նա շատ օդ է կուլ տալիս, ինչը կարող է հետագայում առաջացնել փորկապություն և գազեր։ Սննվելու այս ձևի բացասական հետևանքների թվում մասնագետը ներառել է նաև այրոցը և ավելորդ քաշը։