«Բաքվի դատավարությունները ողջունելու փոխարեն Հայաստանը դրանք անվանում է «բեմականացված»». Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են հայկական կողմի հայտարարությանը

IMG_1406-main

Ադրբեջանի ԱԳՆ-ն մերժում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2025 թվականի փետրվարի 28-ի հայտարարությունը, որտեղ նշվում են «անհիմն մեղադրանքներ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, նրանց շարունակվող դատավարության վերաբերյալ»։

«Նույնիսկ եթե կալանավորված անձինք ռազմագերիներ են, Ժնևի երրորդ կոնվենցիայի համաձայն, ռազմագերիները, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում հանցանքի համար, կարող են կալանավորվել մինչև այդպիսի վարույթի ավարտը, անհրաժեշտության դեպքում՝ մինչև պատիժը կրելը»:,-հաղորդել է ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

ԱԳՆ պաշտոնյան հիշեցրել է, որ Ադրբեջանը ազատ է արձակել և հայրենիք է վերադարձրել ավելի քան 200 հայերի, ովքեր համարվում էին ռազմագերիներ՝ «որպես մարդասիրական ժեստ», սակայն Հայաստան վերադարձվելուց հետո այդ անձանցից մի քանիսը ձերբակալվել և հարցաքննվել են Հայաստանի իշխանությունների կողմից:

«Այսպիսով, այս արարքների մեջ մեղադրվողներին պատասխանատվության ենթարկելը արդարադատության խնդիր է, որը չի կարող խաթարվել քաղաքական շահարկումների: Պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունները ողջունելու փոխարեն, Հայաստանը դրանք անվանում վ «բեմականացված», նա շահագրգռված չէ առերեսվել այն ճշմարտության հետ, որը կարող են բացահայտել այս դատավարությունները: Այս կրիտիկական պահին ադրբեջանական կողմն ակնկալում է, որ հայկական կողմը զերծ կմնա անհիմն հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության ջանքերը»,-նշել է Հաջիզադեն։