«Բարսելոնա»-ի ակադեմիա պետք է բացվեր Հայաստանում. ինչպե՞ս պատահեց, որ ակադեմիան բացվում է Բաքվում․ մարկետոլոգ

67c2b8a24ceb467c2b8a24ceb5174081449867c2b8a24ceb267c2b8a24ceb3-770x_

Բարսելոնայի ակադեմիա պետք է բացվեր Հայաստանում:  Ես տարուց ավել ղեկավարել եմ էս ամբողջ պրոցեսը, որի արդյունքում հասել էինք 2 կողմի իրավաբանների կողմից ստուգված 134 էջանոց մի պայմանագրի, ըստ որի դա պետք է դառնար իրականություն:

Ֆեյսբուքի էջում գրել է մարկետոլոգ Ալֆրեդ Պետրոսյանը․

«Կարծում եմ եկել է պահը, որ ես որոշ փակագծեր բացեմ էս ամենի վերաբերյալ: Վստահ եմ արդեն բոլորդ էլ գիտեք, որ Բարսելոնան ֆուտբոլային ակադեմիա է բացելու մեր հարևան երկրում, բայց էս պատմության մեդալի ընդամենը հակառակ կողմն է:

Իսկ մեդալի դիմային հատվածում հետևյալ պատմությունն էր՝ Բարսելոնայի ակադեմիա պետք է բացվեր Հայաստանում:  Ես տարուց ավել ղեկավարել եմ էս ամբողջ պրոցեսը, որի արդյունքում հասել էինք 2 կողմի իրավաբանների կողմից ստուգված 134 էջանոց մի պայմանագրի, ըստ որի դա պետք է դառնար իրականություն: Պայմանագրում ունեինք հատուկ կետ ըստ որի հաջորդող 40 տարում մեր հարևան երկրներից ոչ մեկը չէր կարող Բարսելոնայի ակադեմիա բացել, քանի որ իրավունքները պատկանելու էին մեզ:

Պրոյեկտի ամբասադոր էինք ընտրել Ռոնալդինյոին, ով իր ինստագրամյան էջում ռիլ պետք է դներ, որտեղ նա դուդուկով մի քանի վայրկյան «նվագում է» «Երազ իմ երկիր»-ը, որից հետո հայտարարում էս ամենի մասին:

Պայմանագրի մեջ կար նաև կետ, որ հաջորդող 10 տարվա ընթացքում 3 ընկերական հանդիպում կարող ենք ունենալ Barca Legends թիմի հետ:

Պետական կառույցներից ոչ մեկից աջակցություն չունենալով հասել էինք այն կետին, որ մնացել էր միայն պայմանագրի ստորագրման օր նշանակել ու վերջ: Բայց ինչպես տեսնում եք այդ օրը այդպես էլ չեկավ:

Էս նկարի մեջտեղի մարդը, ում անունը անգամ նյուզերից որևիցե մեկում գրված չի ադրբեջանցի Ադնան Ահմադզադան ա՝ Ժոան Լապորտայի հին ընկերներից մեկը, ադրբեջանի ամենահարուստ մարդկանցից մեկը ու էս պրոյեկտի սեռի կառդինալը: Հենց իրա հետ Բարսելոնայի վրացական ռեստորաններից մեկում խինկալի ուտելը ճակատագրական դեր խաղաց մեր ու մեր երկրի համար:

Շատ բան չեմ կարող ասել, դրա համար կհասմանափակվենք էսքանով»,- գրել է Պետրոսյանը: