Բանջարեղեն է հայտնաբերվել, որը կարող է «թարմացնել» օրգանիզմը

image_750x_67b3634c047c0

Սննդաբան Մարգարիտա Կորոլեւան ռուսներին պատմել է մի բանջարեղենի մասին, որը մարդու օրգանիզմում լայնածավալ նորացման գործընթաց է նախաձեռնում։ Այս մասին հայտնում է Sputnik ռադիոն։

 

Կաղամբը՝ ծծմբով հարուստ մթերք, ունի յուրահատուկ հատկություններ։ Բանջարեղենի մեջ պարունակվող միկրո և մակրոէլեմենտներն ուղղակիորեն ազդում են բջիջների ունակության վրա՝ պահպանելու գլուտատիոնի՝ հակաօքսիդանտի անհրաժեշտ մակարդակը, որն արդյունավետորեն մաքրում է օրգանիզմը անցանկալի մթերքներից և փրկում թունավորումից:

Բժիշկ Կորոլևան նշել է, որ արդյունաբերական քաղաքների և մեգապոլիսների բնակիչները հաճախ տառապում են խրոնիկական թունավորմամբ։ Կաղամբի կանոնավոր օգտագործումը կօգնի օրգանիզմը պաշտպանել թունավորումներից։

 

Սննդակարգում պակաս կարևոր չէ թթու կաղամբը, որը բժիշկները խորհուրդ են տալիս ուտել ամեն օր։ Այս մթերքը կվերականգնի աղիքային միկրոֆլորան, կբարելավի մարսողությունը, ինչպես նաև «կհագեցնի» օրգանիզմը վիտամիններով. սա հատկապես կարևոր է գրիպի և ցուրտ սեզոնի ժամանակ: