Բանակցելու համար պատրաստ եմ հանդիպել միայն մեկ ռուսի՝ Պուտինի հետ․ Զելենսկի

000-34jm3a9-770x_

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ խաղաղ բանակցությունների շրջանակում ինքը կհանդիպի միայն մեկ ռուսի՝ Վլադիմիր Պուտինի հետ, բայց  դա տեղի կունենա «միայն այն բանից հետո, երբ մենք ընդհանուր պլան ունենանք Թրամփի, Եվրոպայի հետ»: Դրանից հետո Պուտինն ու Զելենսկին «կնստեն ու կդադարեցնեն պատերազմը»։

Նա նշել է, որ չի պատրաստվում Մյունխենում հանդիպել ռուսների հետ՝  հավելելով, որ կարևոր է «չկորցնել միասնությունը Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև», և որ առանց Ուկրաինայի և Եվրոպայի համաձայնագիր կնքելը լավ գաղափար չէ։

Զելենսկին նաև ասել է, որ պատրաստ է «ցանկացած օր» գնալ Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի թիմի հետ համատեղ ծրագիր մշակելու համար։