Բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen Golf»-ը․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

image_750x_67bc8ac426c0e

Այսօր՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի վարած «Mercedes» մակնիշի և 37-ամյա Արմեն Ա․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ 10-ամյա Է․ Ա․-ն, 37-ամյա Ելենա Ա․-ն և 13-ամյա Մ․ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համանքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Արմենակյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։