Արտակարգ դեպք Երևանում, 59-ամյա տղամարդը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնել․ Shamshyan

image_750x_67eb8e044ec14

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 24-ին ժամը 15։00-ի սահմաններում անհայտ անձը մոտենալով Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի 11 հասցեում գործող «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի շենքի նախասրահ տնօրենի, աշխատակիցների, ինչպես նաև ընթերցողների ներկայությամբ առանց որևիցե պատճառաբանության բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով բոլորի նկատմամբ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոցի համայնքային ոստիկանները օպերատիվ տվյալները իրացնելով և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 59-ամյա Արա  Մ․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ: