Արտակարգ դեպք՝ Երևանում. Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում

image_750x_67f40061374bd

Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Մինչ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Ս.-ն, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ անունը։