Արմավիրում մեքենայում գողացված մալուխներ և սարքավորումներ են հայտնաբերվել (տեսանյութ)

0
screenshot-30_5-770x_

Արմավիրի մարզի պարեկները Էջմիածին քաղաքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ստուգման ընթացքում պարեկները նկատել են, որ մեքենայում մալուխներ և հովացման սարքավորումներ կան։ Վարորդն ու ուղևորը հայտնել են, որ մալուխներն ու սարքավորումները գողացել են Մասիս քաղաքի գործարաններից մեկի տարածքից։

Նրանք ձերբակալվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *