Արգավանդում գործող կահույքի խանութ-սրահներից մեկում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մարտի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդում գործող կահույքի խանութ սրահներից մեկում կրակ ու ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 4-րդ և 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև հատուկ փրկարարական աշխատանքների կատարման կենտրոնի հերթապահ խումբը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Հրդեհի պատճառը պարզվում է: Տեղում հայտարարվել էր հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1» աստիճան: