Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն առնչվող հարցեր

480699214-1034754632015367-403903094993663346-n-770x_

Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում: Հայտնում են ԱԳՆ-ից:

Հայաստանի և Իրանի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Ընդգծվել է երկու երկրների կողմերի միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ գործնական քայլերի պատրաստակամությունը, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտային ուղղություններով իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարբեր ձևաչափերով փոխգործակցության հնարավորություններին։

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխարինել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անվերապահ հարգման վրա։