Արարատի մարզում «Աուրա» գիշերային ակումբի մոտ քաղաքացիների և անվտանգության աշխատակցի միջև տեղի ունեցած վիճաբանnւթյունը վերածվել է ծեծկռտnւքի

screenshot-2025-03-12-155852-770x_

Մարտի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Հրանտ Թ․-ն և 25-ամյա Գևորգ Մ․-ն գտնվում են Արտաշատ քաղաքի «Աուռա» գիշերային ակումբի դիմաց, որտեղ վիճաբանում են անվտանգության աշխատակից ոմն Հովոյի հետ և Հրանտ Թ․-ն  ապօրինի հրազեն ունի:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 04։30-ի սահմաններում, Գևորգ Մ․-ն և Հրանտ Թ․-ն գտնվել են Արտաշատ քաղաքում գտնվող «Աուրա» գիշերային ակումբի դիմաց, որտեղ խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ 27-ամյա Հովհաննես Թ․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Գևորգ Մ․-ն և Հրանտ Թ․-ն նշված վայրից ձերբակալվել և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջիններս խոստովանել են կատարվածը ու նրանից Հրանտ Թ․-ն ոստիկաններին է ներկայացրել գազային ատրճանակ, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: