Արարատի մարզի Վարդաշատ գյուղի տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մшրմին

screenshot-2025-02-17-212438-770x_

Այսօր՝ փետրվարի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդաշատ գյուղի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդու դի՝ պարանով կախված վիճակում:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։