Արագածոտնում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել

cf4beb20-24e8-4d50-9e5f-ec8b98382ab0-770x_

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։10-ի սահմաններում Նոր Երզնկա-Եղվարդ H6 ավտոճանապարհի 9 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարազատ Առաքելյանը, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,  տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։