Արագածոտնի քրեական ոստիկանները սինթետիկ թմրшմիջոցի իրացման դեպք են բացահայտել

timthumb-1753106744578-770x_

Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 15-ին: Երևանի Ֆուչիկի փողոցում նրանք ձերբակալեցին և Արագածոտնի մարզային վարչություն տեղափոխեցին մայրաքաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ 46-ամյա մի կնոջ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց զիպ փականով երկու փաթեթ` լցված մեթամֆետամինի նմանվող զանգվածներով:

Կինը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա միջոցառումներով քրեական ոստիկանները պարզեցին, որ նրան թմրամիջոցն իրացրել է Երևանի Աջափնյակ թաղամասի բնակիչ 49-ամյա տղամարդը:

Հաջորդ օրը դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց տղամարդու տանը: Հայտնաբերվեց զիպ փականով մեկ փաթեթ` մեթամֆետամինի նմանվող զանգվածով, և հաշիշանման զանգվածով լցված ծխամորճ: Նախաքննությունը շարունակվում է: