Արա՛, եթե բան չկա բանավիճելու, վեր ընգեք տեղներդ, ձեններդ կտրեք, եթե բանավիճում եք՝ ես ձեզ պատերով կտամ, ոտի տակ կտամ․ Փաշինյան

screenshot-2025-03-26-192531-770x_

Արա՛, եթե բան չկա բանավիճելու, վեր ընգեք տեղներդ, ձեններդ կտրեք, եթե բանավիճում եք՝ ես ձեզ պատերով կտամ, ոտի տակ կտամ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Փաշինյանը՝ հունից դուրս գալով․

«Իրանց գործը ինչ ա՞, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների՝ կոնկրետ իմ վզին: Դրա համար եմ էդ մարդկանց ասում՝ եկեք գնանք ուղիղ եթերում կանգնենք, խոսենք: Երեք հատ մտքի տիտան ա… բոլորն ասում են՝ «մենք իրա հետ բանավիճելու բան չունենք»: Հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին,խնամիներին, հարսներին ղրգում են ասուլիսներ տալու: Արա՛, եթե բան չկա բանավիճելու, վեր ընգեք տեղներդ, ձեններդ կտրեք: Եթե բանավիճում եք, եկեք խոսանք: Ես ասում եմ ՝ ես ձեզ պատերով կտամ և էդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ, 3-իդ էլ վերաբերում ա, ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ: Եվ գիտեն իրանք դա, դրա համար էլ չեն գալիս»,-հայտարարեց Փաշինյանը` նկատի ունենալով նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: