Ավետիք ջան, մնաս լույսերի մեջ, հիշատակդ թող միշտ վառ լինի․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Ավետիք Իշխանյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն իրավապաշտպաններից է, նա հայ ժողովրդի զարթոնքի, ոգու վերելքի, ինքնությունը գնահատող բացառիկ մարդ էր, որ մինչև վերջ հավատարիմ մնաց իր առաքելությանը:
Ավետիք Իշխանյանի հետ ծանոթացել եմ 2004թ., երբ սկսեցի աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի նորաստեղծ աշխատակազմում: Այդ օրերից ի վեր Ավետիքը եղել է իմ ավագ ընկերն ու եղբայրը, եղել է մարդ, ումից ես միշտ սովորել եմ:
2016թ. Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների, 2016թ. քառօրյա, 2020թ. 44-օրյա, Տավուշում 2020թ. հուլիսյան հարձակումների, COVID-ի ու մյուս ժամանակահատվածներում Ավետիքի խորհուրդներն ինձ համար բացառիկ օգտակար էին, միշտ իմաստուն խոսքով օգնում էր:
Հումորի անկրկնելի զգացում ուներ, կենսախինդ մարդ էր և անչափ սիրում էր իր ընտանիքը:
Ավետիք ջան, մնաս լույսերի մեջ, հիշատակդ թող միշտ վառ լինի»: