Ապրիլի 1-ից կգործի նոր օրենքը. ինչպե՞ս կիրականացվի միգրանտ երեխաների ընդունելությունը ռուսական դպրոցներ

image_750x_67d46e4c4dd6a

Միգրանտ երեխաների՝ ռուսաց լեզվի իմացության վերաբերյալ թեստավորումը նախքան ռուսական դպրոցներ ընդունվելը կանցկացվի բանավոր և գրավոր ձևերով, բացառությամբ առաջին դասարանցիների, որոնց համար նախատեսված է միայն բանավոր թեստավորում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ կրթության նախարարության մամուլի ծառայությունը։

Նոր կանոնների համաձայն՝ առաջին դասարան ընդունվելու համար երեխան պետք է ցուցադրի հինգից վեց բառից բաղկացած նախադասությունը ականջով ընկալելու, երկխոսություն և կարճ գրական տեքստ հասկանալու կարողություն։ Բացի այդ, ուսանողը պետք է կարողանա ընտրել հականիշներ և նկարագրել առարկաների բնութագրերը:

Ավագ դասարանների համար, օրինակ՝ 11-րդը, ներդրվում են ավելի բարդ չափանիշներ՝ պահանջվում է տարբերել գրական լեզուն խոսակցական խոսքից, ստեղծել երկխոսություններ և մենախոսություններ, ինչպես նաև գրել տարբեր ժանրերի տեքստեր։ Թեստերը հաջողությամբ հանձնածներին տեղ կտրվի դպրոցում, հակառակ դեպքում նրանք կկարողանան ռուսերենի լրացուցիչ վերապատրաստում անցնել և թեստը վերահանձնել երեք ամսից ոչ շուտ։ Այս դեպքում լրացուցիչ վերապատրաստման վճարը կկատարվի ծնողների կողմից։

Այս կանոնները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի ապրիլի 1-ից, ինչպես և անցյալ տարվա վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած օրենքը, որն արգելում է միգրանտ երեխաներին առանց ռուսերենի իմացության դպրոցներ ընդունելը։