Աշտարակում ապօրինի թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել

305476-770x_

Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել Արուճ գյուղի 60-ամյա բնակչի։ Տղամարդը հայտնել է, որ տանն ունի մարիխուանա։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել տղամարդու տանը։ Հայտնաբերվել է 800 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և փամփուշտ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։