Աշխարհը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից սանձազերծված մաքսատուրքերի պատերազմին. Մադուրո

mixcollage-05-apr-2025-11-38-am-4700-770x_

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ՝ իր երկիրը ազատագրելու պատրվակով։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն՝ կասկածի տակ դնելով Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերը բարձրացնելու պատրվակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Թրամփն ասաց, որ եկել է ԱՄՆ-ի ազատագրման օրը: Ես հարցնում եմ՝ ԱՄՆ-ն պետք է ազատվի աշխարհի՞ց, թե՞ աշխարհը պետք է ազատվի Միացյալ Նահանգներից: Ո՞րն է ճշմարտությունը:  Սա սանձազերծված պատերազմ է, որին արձագանքում է յուրաքանչյուր երկիր, և ողջ մարդկությունը կարձագանքի»,-ասել է Մադուրոն:

Վենեսուելայի առաջնորդն այդ առնչությամբ ասել է, որ իր երկիրը, բարեբախտաբար, կախված չէ ԱՄՆ-ից և կառուցում է իր ճանապարհը՝ հաղթահարելով արտաքին դժվարությունները։