Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում խոցվել է ուկրաինական 90 ԱԹՍ

kmo-141501-09869-1-t222-142321-770x_

Անցած գիշեր ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի օդային տարածքում խոցել են ուկրաինական 90 ԱԹՍ: Մասնավորապես Ազովի ծովի օդային տարածքում ՀՕՊ-ը ոչնչացրել է 38 անօդաչու թռչող սարք հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Կրասնոդարի երկրամասի օդային տարածքում խոցվել է 24, Ղրիմի օդային տարածքում՝ 15, Սև ծովի օդային տարածքում՝ 7 ԱԹՍ: Երկուական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Կուրսկի և Ռոստովի օդային տարածքներում վրա, մեկական՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզերում։

Բացի այդ, Ազովի ծով օդային տարածքում ոչնչացվել է Neptune-MD կառավարվող հրթիռը։