Աննա Վարդապետյանը նիստերին գալիս է ԱԺ նախագահի համար հատկացված դռնից և նույն դռնով էլ հեռանում․ «Հրապարակ»

image_750x_686c13f79454b

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որ վերջին օրերին առավոտից երեկո ԱԺ-ում է՝ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ է ներկայացնում, աննախանձելի վիճակում է հայտնվել:

Նա նիստերին գալիս է ԱԺ նախագահի համար հատկացված դռնից եւ նույն դռնով էլ հեռանում՝ չշփվելով անգամ պատգամավորների հետ։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն էլ բարվոք վիճակում չեն` երեկվա քննարկմանը հաշված իշխանականներ էին մասնակցում: Նրանց մեծ մասը հասկանում է, թե ինչ փորձանքի մեջ է հայտնվել, բայց գիտեն, որ երկրում գլխավոր դատախազն ու գլխավոր բռնողը ոչ թե այս շփոթված աղջիկն է, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, որն արդեն իր համար նահանջի տեղ չի թողել»։

Մանրամասները՝  այստեղ: