ԱՆԻՖ-ի փողերն Ավինյանը տնօրինել է այնպես, ինչպես մարդը վարվում է սեփական փողերի հետ, բայց նա մեղադրյալ չէ, քանի որ Փաշինյանի մերձավորն է․ Սուրենյանց

image-750x-64e6f81f127fc-770x_

ԱՆԻՖ-ի փողերն Ավինյանը տնօրինել է այնպես, ինչպես մարդը վարվում է սեփական փողերի հետ, բայց նա մեղադրյալ չէ, քանի որ Փաշինյանի մերձավորն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․

«Փաշինյանը «փա՞յ» ունի…

ԱՆԻՖ-ի փողերը Տիգրան Ավինյանը տնօրինել է այնպես, ինչպես մարդը վարվում է սեփական փողերի, եկամուտների հետ:

Բայց Ավինյանը ոչ թե մեղադրյալ է, այլ Երևանի քաղաքապետ:

Ու դա ունի մեկ բացատրություն՝ Ավինյանը Փաշինյանի մերձավորն է:

Քանի դեռ Ավինյանը պատասխանատվության չի կանչվել, լեգիտիմ իրավունք ունեմ մտածելու, որ կոռուպցիոն այս պատմությունների մեջ Փաշինյանը «փայ» ունի»: