Անգամ չեք կարող պատկերացնել, թե որքան խելահեղ լավ խաղաց Միկին այդ տարի. Հյումելսը Մխիթարյանին նվիրված հրապարակում է արել

«Ռոմայի» գերմանացի պաշտպան Մաթս Հյումելսը գրառում է կատարել իր նախկին թիմակցի՝ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ։
Հյումելսը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի»՝ Մխիթարյանին նվիրված հրապարակմամբ, այն մակագրելով հետևյալ խոսքերով. «Դուք պատկերացում չունեք, թե որքան խելահեղ լավ խաղաց Միկին այդ տարի»։ Ի պատասխան՝ Մխիթարյանը գրել է. «Շնորհակալ եմ լավ հիշողությունների համար, կարոտում եմ այդ օրերը»։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես է եկել 2013-ից 2016 թվականներին։ Հայ կիսապաշտպանը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 140 հանդիպման՝ դառնալով 41 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ։