Այս 5 մթերքները կպաշտպանեն օրգանիզմը քաղցկեղից

image_750x_679ce8bda95ad

Առողջ սննդակարգը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը 10-20%-ով և պետք է բաղկացած լինի հինգ սննդային խմբերից.
մրգեր;
բանջարեղեն և հատիկներ;
միս և թռչնամիս, ձուկ, ձու, տոֆու, ընկույզ և սերմեր;
ամբողջական ձավարեղեն և/կամ բարձր մանրաթելային հացահատիկներ;
կաթ, մածուն, պանիր և այլընտրանքային մթերքներ՝ հիմնականում ցածր յուղայնությամբ։

Լոբազգիներ

Այս ցուցակը ներառում է լոբի, սիսեռ, ոսպ և այլ հացահատիկներ։ Դրանք հարուստ են մանրաթելերով, սպիտակուցներով, տարբեր վիտամիններով և հանքանյութերով, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել վտանգավոր, ասյպես ասած, թշնամիների դեմ։ Բժիշկ Սունի Պատելը խորհուրդ է տվել լոբազգիներ շարքին դասվող մթերք օգտագործել շաբաթական 2-3 անգամ։ Ըստ նրա՝ այդ չափը բավարար է տարբեր պաթոլոգիաները կանխելու համար։

Կանաչ թեյ

Այս ըմպելիքը պարունակում է հզոր բնական հակաօքսիդանտներ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություններ: Դրանք կարող են օգնել չեզոքացնել վնասակար մոլեկուլները։

Քրքում

Այս համեմունքը կարելի է ավելացնել աղցաններին, ապուրներին, տաք ուտեստներին և նույնիսկ սուրճին։ Այն ուտեստներին տալիս է հարուստ համ և, ամենակարևորն, ունի շատ օգտակար հատկություններ:

Դեղին համեմունքը ուժեղ հակաբորբոքային ազդեցություն ունի։

Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը պարունակում է չհագեցած ճարպեր և հակաօքսիդիչներ։ Ձիթապտղի յուղը պարունակում է նաև օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք կարող են օգնել նվազեցնել բորբոքումները: Ձիթապտղի յուղն ունի նաև բուժիչ և հակաբորբոքային ազդեցություն։

Մուգ շոկոլադ

Կաթնային շոկոլադը շատերի սիրելի քաղցրավենիքն է, բայց բժիշկները խորհուրդ են տալիս ընտրել հենց մուգ շոկոլադը: Ըստ բժիշկների՝ այն կարող է նվազեցնել բորբոքումների ռիսկը։