Այս միրգը դանդաղեցնում է ծերացումը և օգնում է նիհարել. անպայման ներառեք սննդակարգում

image_750x_2DBX6osECCOaC84m

Ցանկանու՞մ եք դանդաղեցնել ծերացումը: Ապա սկսեք սալոր ուտել։ Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան վստահեցնում է, որ այս միրգն օգնում է պահպանել երիտասարդությունը, բարակ կազմվածքը և նույնիսկ մաքուր միտքը:

 

 

«Սալորը պարունակում է A և C վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, պեկտիններ, հակաօքսիդանտներ և բոր: Այս բոլոր բաղադրիչներն օգնում են ամրացնել մկաններն ու ոսկորները, նույնիսկ դանդաղեցնել ծերացման գործընթացը: Ապացուցված է նաև, որ դրանք օգնում են բարելավել հիշողությունը»,- գրել է Պավլովան։

Սալորն օգնում է նաև նիհարել։

 

 

«Թարմ մրգերը ստիպում են ձեզ լիարժեք զգալ, կայուն են պահում շաքարի մակարդակը և օգնում են վերահսկել ձեր քաշը: Նաեւ սալորն ու սալորաչիրն արդյունավետ են փորկապության դեմ, իսկ դրանցում պարունակվող երկաթը կանխում է անեմիան»,- հավելեց բժիշկը։

Միաժամանակ էնդոկրինոլոգն ընդգծեց, որ սալորն օգտակար է ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում: