ԱՄՆ-ն պիտի ընտրի մեզ կամ Թուրքիային. Հունաստանի պաշտպանության նախարար

73014239-0-0-1280-721-600x0-80-0-0-fc73462f06c6678ec3c2bbdb5e54182f-770x_

Փետրվարի 12-ին Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Վաշինգտոնում կայացած «Հարավարևելյան Եվրոպայի և Արևելյան Միջերկրականի 6-րդ համաժողովի» շրջանակներում անդրադարձել է Թուրքիա-ԱՄՆ և ԱՄՆ-Հունաստան հարաբերություններին: Գրում է ermenihaber.am-ը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի թուրքական և հունական կողմերի միջև:

Թուրքական մամուլում նման հայտարարությունը պայմանավորվել է նրանով, որ մինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես գովում է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հունական կողմը փորձում է հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ:

Պնդումներ է տարածվել նաև առ այն, որ այդ ուղղությամբ հունական կողմը համագործակցություն է սկսել «Հանրապետական կուսակցության» հետ կապ ունեցող «BGR» լոբբիստական ընկերության հետ:

Լոբբիստական կազմակերպության հետ համագործակցությունն էլ թուրքական մեդիատիրույթում բացատրվում է սենատոր Ռոբերտ Մենենդեսի քաղաքական ասպարեզից հեռանալու իրողությամբ, ով Թուրքիայի համար ընկալվում էր որպես «թուրքերի թշնամի»։

Թուրքական կողմը մեդիադաշտի մակարդակով Դենդիասի հայտարարությունները որակել է սկանդալային, իսկ դրանց վերաբերյալ ձևակերպումները տեղավորվել են «Դենդիասը չափն անցել է» տրամաբանության մեջ: