ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները ոչ պաշտոնական հանդիպումներ են անցկացրել Շվեյցարիայում. Reuters

gettyimages-172750694-2ca30a50589e6be54bd7c35822dd5260-1200x675-77f124a4a45999f6aafdec24baeafe5e-1300x820-62b99df4a3f77390f62db3c62e04c808-1200x675-770x_

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները վերջին ամիսներին գաղտնի հանդիպել են Շվեյցարիայում՝ ուկրաինական հակամարտության շուրջ ոչ պաշտոնական բանակցությունների համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ։

Գործակալության զրուցակիցները սա որակել են նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո անցումային շրջանում որոշ շփումների համար «կողմնակի ալիք»։ Նրանք հրաժարվել են նշել հանդիպումների մասնակիցների անունները։

Բանակցությունների մասնակիցները քաղաքացիական ծառայողներ չեն,  ունեն դիվանագիտության և անվտանգության ոլորտներում փորձ, սակայն պարզ չէ, թե արդյոք նրանք ուղարկվել են իրենց կառավարությունների կողմից, ասել են Reuters-ի երկու աղբյուրներ:

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Թրամփի մի շարք խորհրդականներ տեղյակ են այս հանդիպումների մասին։

Առնվազն մեկ նման հանդիպում տեղի է ունեցել Ժնևում անցյալ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ, նշել են երկու աղբյուրներ։