ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տան ներկայացուցիչ

937025991-770x_

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել. դրանք զգալիորեն կնվազեցնեն ՌԴ-ի եկամուտները, հայտարարել  է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց ռուսական բանկերի, այդ թվում՝ «Գազպրոմբանկի» նկատմամբ, ինչը ծանր ազդեցություն ունեցավ ռուսական էներգետիկ ոլորտի վրա։

Նշենք, որ երեկ ԱՄՆ-ն առաջին անգամ ամենակոշտ պատժամիջոցները սահմանեց ռուսական խոշորագույն նավթային ընկերությունների դեմ։