ԱՄՆ-ը դրդում է դաշնակիցներին արգելափակել ՄԱԿ-ի տեքստը, որը դատապարտում է Ռուսաստանին․ Bloomberg

image_750x_67b9d46861fa3

Ամերիկայի Միացյալ Նահանգները դրդում է դաշնակիցներին արգելափակել ՄԱԿ-ի՝ Ուկրաինայի մասին բանաձևի տեքստը, որը դատապարտում է Ռուսաստանին, գրել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է արել ՄԱԿ-ի բոլոր անդամներին աջակցել ամերիկյան տեքստին՝ «դրանում ուրվագծելով խաղաղության ճանապարհը»։

Հրատարակության զրուցակիցները «ապշած են եղել ԱՄՆ-ի համառությունից» և Ռուսաստանին «դատապարտելու դժկամությունից»։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ամերիկյան նախագծում հղումներ չկան Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին, որոնք եղել են ՄԱԿ-ի նախորդ բանաձեւերում, և որոնց աջակցել էր ԱՄՆ-ը։