Ամենահզոր հակաբորբոքային և ցավազրկող հատկություններով օժտված բույսը․ գիտեի՞ք

image_750x_67e42ec1ba135

Հազրեվարդը (розмарин) ամենահայտնի համեմունքներից է և բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այս խոտաբույսը կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում՝ ավելացնելով մսային և բանջարեղենային ուտեստներին։

Հազրեվարդն օժտված է հակաբորբոքային և ցավազրկող հատկություններով, հանում է հոգնածությունը, թարմացնում։ Այս խոտաբույսը նաև իջեցնում է արյան մեջ խոլեստիրինի մակարդակը, միզամուղ ազդեցություն թողնում։

 

Հազրեվարդի բաղադրության մեջ առկա են մեծ քանակությամբ վիտամիններ՝ ինչպես օրինակ B խմբի վիտամինները։ Դրանք խիստ անհրաժեշտ են նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար։

Հազրեվարդը պարունակում է նաև վիտամին K, E, C, PP, A, ինչպես նաև կալցիում, եթերային յուղ, կալիում, ֆոսֆոր, երկաթ, սննդային թելիկներ։

Սակայն ինչպես յուրաքանչյու օգտակար բույս, հազրեվարդը չպետք է մեծ չափաբաժիններով օգտագործել։ Կերակուր պատրաստելիս բավական է ընդամենը մեկ ճյուղը։ Եթե ավելի շատ հազրեվարդ օգտագործեք, կարող է ալերգիկ ռեակցիա ի հայտ գալ կամ նույնիսկ թունավորվեք։

Չափից մեծ քանակությամբ հազրեվարդ օգտագործելուց հետո հնարավոր են փսխումներ։

Սննդաբանները խորհուրդ են տալիս հազրեվարդ չօգտագործել մինչև 14 տարեկան երեխաներին, հղիներին և հղիություն պլանավորող կանանց։ Հազրեվարդը չի կարելի համադրել միզամուղ, հակամարկարդիչ և թրոմբերի առաջացումը կանխարգելող դեղորայքի հետ։